16.12.2014|
13:20
Գոհար Գասպարյանի մասին շատ է գրվել ու ասվել և դեռ շատ է գրվելու ու խոսվելու: Ինձ ուրախացնում է, որ Հանրային ռադիոյում պահվում են երգչուհու կատարումների ձայնագրությունները, և որ ծննդյան 90-ամյակին ընդառաջ նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում «Գոհար Գասպարյանին նվիրված շաբաթ» ծրագրով բազմապիսի ռադիոհաղորդումներ եթեր հեռարձակվեցին: